27 դեկտեմբերի 2003 - 18:56 AMT
ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՌՈՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՄԱՐՎԵԼ Է ՄՈԼՈՐԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏ
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպառովը տարվա արդյունքով ստացել է աշխարհի լավագույն շախմատիստի հերթական մրցանակը: Մոսկվայի Շախմատիստի տանը նրան է հանձնվել շախմատային «Օսկարը», որը սահմանել է աշխարհի շախմատային ամենահեղինակավոր հրատարակությունը` «64» ամսագիրը: Շնորհակալություն հայտնելով պարգեւի համար` աշխարհի 13-րդ չեմպիոնը հույս է հայտնել, որ հաջորդ տարին հույսերի իրականացման առումով շատ ավելի հաջող կլինի, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը: