22 նոյեմբերի 2011 - 13:44 AMT
ԱԱ-2018 համար մարզադաշտի կառուցումը Ռոստովում կավարտվի 2017 թվականին

Շրջանային կառավարության նիստում հաստատվել են Ռոստովում 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության համար նախատեսված մարզադաշտի կառուցման նախապատրաստական աշխատանքների ժամկետները, հայտնում է sovsport.ru-ն:

Էսքիզն արդեն ընտրված է և մինչ 2012թ. փետրվարը ընկերությունը կավարտի նրա նախապատրաստումը, սակայն մանրամասները դեռ չեն հրապարակվում: Մինչ այդ, 2012թ. հունվարին տեղի կունենա կապալառուի ընտրության մրցույթը, շինարարությունը կսկսվի սեպտեմբերին: 44 հազար հանդիսատեսի համար նախատեսված կառույցը կգրավի 100 հա տարածք, կառուցման արժեքը դեռ պարզ չէ: