Այսօր, նոյեմբերի 22-ին, կլրանար Ղարաբաղի ազգային ազատագրական պատերազմի հերոս, ՀՀ և ԼՂՀ Մարտական Խաչի առաջին աստիճանի ասպետ, Արցախի ազատագրման բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի 69 տարին:
Ինչպես հիշում են Ազգալդյանի մարտական ընկերները, իր ջոկատում նա այնպիսի կարգապահություն էր սահմանել, որը չկար խորհրդային տարածքի և ոչ մի բանակում: Ամենից շատ Ազգալդյանը գնահատում էր կամավորներին և միշտ ձգտում էր ամրապնդել իր զինվորների մարտական ոգին: Ինպես ասում են, նա յուրաքանչյուր մարդու կարող էր հերոս դարձնել:
Լեոնիդ Ազգալդյանի նման հրամանատարները ծնվում են 100 տարին մեկ, ասում են, հիշելով նրան իր մարտական ընկերները, ավելացնելով, որ հենց Ազգալդյանը հիմք դրեց հայկական բանակին և համակարգված նախապատրաստմանը:
Մինչդեռ ղարաբաղյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մասին գրված չէ ոչ մի գիրք, չկա նրա անունով անվանակոչված փողոց և դպրոց: Ավելին, նա չի ստացել ազգային հերոսի կոչում: