26 դեկտեմբերի 2003 - 23:00 AMT
ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ
Դեկտեմբերի 29-ին մեկօրյա այցով Երեւան կժամանի Վրաստանի պետնախարար Զուրաբ Ժվանիան: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, այցի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Նշենք, որ ռուսաստանյան աղբյուրների տեղեկացմամբ, դեկտեմբերի 28-ին Զ.Ժվանիան կայցելի Ադրբեջան: