22 նոյեմբերի 2011 - 16:47 AMT
Նոյեմբերի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 384.34 դրամ

Նոյեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,9 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 384 դրամ:

Նոյեմբերի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384.34 դրամ` նոյեմբերի 21-ի համեմատ ավելանալով 0.02 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 519.51 դրամ` ավելանալով 2.41 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.01 կետով` կազմելով 12.38 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: