23 նոյեմբերի 2011 - 13:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վենիամին Սաֆին. Եթե Հունաստանին հեռացնեն եվրագոտուց, եվրոն անմիջապես կամրապնդի դիրքերը

Բորսայական առևտրի միջազգային ակադեմիայի ռեկտոր Վենիամին Սաֆինի, կանխատեսումներով, եվրագոտու իրավիճակի ֆոնի վրա վերջին տարվա ընթացքում դիտվում են դոլարի նկատմամբ եվրոյի անկման միտումները: «Եթե Հունաստանին հեռացնեն եվրագոտուց, եվրոն անմիջապես կամրապնդի իր դիրքերը», հայտարարեց նա Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ, ավելացնելով, որ դա քիչ հավանական է, բայց հնարավոր է:

Վենիամին Սաֆինը գտնվում է Երևանում նոյեմբերի 22-ից 23-ը, որտեղ նա ներկայացնում է՝ «Փողը ծրարում» արտարժույթի շուկայում աշխատանքի ռազմավարությունը, որը իրենից ներկայացնում է 4 և 6-ժամային միջակայքում աշխատող առևտրային համակարգ:

Խնայողությունների դիվերսիֆիկացման համար ռեկտորը խորհուրդ տվեց պահել դրանք 2/3՝ դոլարի և 1/3՝ եվրոյի համար հարաբերակցությամբ: Անդրադառնալով Ռուսաստանին, փորձագետը առաջարկեց ռուսական ռուբլու, եվրոյի և դոլարի համար 1/3 հարաբերակցությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ