23 նոյեմբերի 2011 - 15:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Forex club. Մինչև տարեվերջ փոխարժեքը չի գերազանցի 1 դոլարի դիմաց 390 դրամ ցուցանիշը

ԱՄՆ դոլարի ամրապնդումը հայկական դրամի համեատ, որը նկատվում է վերջին երկու ամսում, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ համաշխարհային շուկայում տիրող անորոշությունն անմիջական ազդեցություն է ունենում հայկական շուկայի վրա: Նոյեմբերի 23-ին Երևանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը: «Այդ ֆոնի վրա մեր բնակչությունն ու բիզնեսը նախապատվությունը տալիս են դոլարին, նման միտում առկա է ողջ աշխարոհւմ»,-ասել է նա:

Նա ասել է նաև, որ մինչ տարեվերջ դրամը «կփորձի» հասնել 1 դոլարի դիմաց 390 դրամի ցուցանիշին: «Եթե ԿԲ-ն որոշի դրամի ինտերվենցիա կատարել, ապա այն կգտնվի 1 դոլարի դիմաց 380 դրամ ցուցանիշի սահմանում»,-հավելել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ