24 նոյեմբերի 2011 - 18:38 AMT
Երևանում տեղի կունենա ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը

Նոյեմբերի 28-29-ը Երևանում տեղի կունենա ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին մասնակցելու են ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) առաջնորդներ ու ներկայացուցիչներ: Մայր Աթոռից հայտնում են, որ ծրագրված հանդիպմանը կմասնակցեն Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նիստին ակնկալվում է նաև ներկայությունը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի և Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքի: