Հայ օպերային արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 40-րդ տարեդարձի առթիվ` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կոնստանտին Սիմոնյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Երեկ` նոյեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Արշակ Երկրորդ» ներկայացումը` նվիրված Կ Սիմոնյանի բեմական վաստակին, որտեղ նա հանդես եկավ գլխավոր դերերգով: