ՖԻՖԱ-ն իր կայքում պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանի ու Բելառուսի հավաքականները հաջորդ տարվա փետրվարի 29-ին ընկերական խաղ կանցկացնեն, սակայն անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Ինչպես նախկինում հայտարարել էր Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Սաֆարյանը, խաղը տեղի կունենա Թուրքիայում: Դա Հայաստանի հավաքականի առաջին խաղը կլինի 2012թ.:
2010թ. մարտի 3-ին Հայաստանը թուրքական Անթալիայում ընկերական հանդիպում ունեցավ Բելառուսի հավաքականի հետ և զիջել է 3:1 հաշվով:
ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը զբաղցենում է 46-րդ տեղը, իսկ Բելառուսը 65-րդ տեղում է:
Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում Հայաստանի հավաքականը 17 միավորով 3-րդ տեղում է, իսկ Բելառուսը 13 միավորով 4-ն է D խմբում: