Ռուսաստանի դաշնության խորհուրդը վավերացրել է եռակողմ պայմանագիրը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի միջև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ստեղծման մասին:
Փաստաթուղթը ստորագրվել է 2011 թ-ին նոյեմբերի 18-ին և նախատեսում է հանձնաժողովի գործունեությունը, որպես Մաքսային միության(ՄՄ) և Միասնական տնտեսական տարածության (ՄՏՏ) մշտական գործող անդրազգային մարմին: Նախանշված է, որ հանձնաժողովը կսկսի իր աշխատանքը 2012 թ-ի հունվարի 1-ից: Միևնույն ժամանակ հանձնաժողովի համար վերադաս մարմին կլինի Գերագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը, որը գումարվելու է կառավարությունների և պետությունների ղեկավարների մակարդակով:
Պայմանագրի համաձայն, հանձնաժողովի հիմնական նպատակն է ՄՄ-ի ու ՄՏՏ-ի զարգացման և գործունեության պայմանների ապահովումը, և առաջարկությունների մշակումը այդ միությունների շրջանակներում հետագա ինտեգրման համար: Մինչդեռ հանձնաժողովը կարող է իրավունք ստանալ ստորագրել միջազգային պայմանագրերը այն հարցերի շուրջ, որոնք մտնում են իրենց իրավասության մեջ, ասվում է փաստաթղթի մեջ:
Հատուկ ընդգծվում է, որ պայմանագիրը չի կարող ուղեկցվել վերապահումներով, հաղորդում է ՌԲԿ-ն: