25 նոյեմբերի 2011 - 13:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թիկնապահների ակադեմիայի ղեկավարը դեմ է պահնորդական ծառայության մասին նոր օրենքի որոշ կետերին

Թիկնազորի (պահնորդական) ծառայությունների մասին նոր օրենքի հիմնական նպատակը մասնավոր պահնորդական ոլորտի կանոնակարգումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Օրինագծի հեղինակներից մեկը, հանրապետական Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա, այդ կարևոր ոլորտը պետք է ունենա լիցենզավորման բարդ համակարգ: Նա հավելել է, որ օրենքը կանխարգելիչ գործառույթ ունի, որի կատարման համար հարկավոր է քաղաքական կամք և հասարակական գիտակցություն:

Իր հերթին «Պահապան արծիվ» թիկնապահների ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանն ասել է, որ դժվար կլինի պահպանել օրենքով նախատեսված սահմանափակումը (3 թիկնապահ, մեկ մեքենա): Նա նաև նշել է, որ դեմ է թիկնապահներին հրազեն կրելու իրավունքի տրամադրմանը, ինչը նույնպես նախատեսվում է նոր օրենքով: Ըստ նրա, զենքը կարող է կիրառվել միայն ծայրահեղ դեպքում, երբ այլ ելք ուղղակի չկա: Դավթյանը հայտնել է, որ հաճախորդներից շատերը չեն գիտակցում, թե ինչի համար են հարկավոր թիկնապահները և ուշադրությունը կենտրոնացնում են արտաքին տվյալների վրա, մարզական տեսքի վրա, ինչը ոչ մի կապ չունի պրոֆեսիոնալիզմի հետ այդ ոլորտում:

Չնայած դրան, Սահակյանն ու Դավթյանը նշել են, որ վերջերս շատ բան դեպի լավն է փոխվում և շատերը գիտակցում են, որ կարևորը այդ գործում պրոֆեսիոնալ լինելն է»:

ՖՈՏՈՇԱՐՔ