25 նոյեմբերի 2011 - 14:42 AMT
Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Էրդողանի ներողությունը Դերսիմի կոտորածի համար

ԵՄ ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության գծով հանձակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Դերսիմի իրադարձությունների վերաբերյալ:

«Ժողովրդավարության ու հանդուրժողականության ոգով բոլոր գործողությունները առավելագույնս ողջունելի են»,-նշել է եվրահանձնակատարը Today”s Zaman-ի հետ զրույցում:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել 1937-38թթ. Դերսիմում կազմակերպված կոտորածի համար: Տարբեր տվյալներով, ջարդի զոհ է դարձել շուրջ 100 հազար մարդ, հիմնականում քրդեր: Զոհվածների թվում շատ էին նաև 1915թ. Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայեր, որոնք փաստորեն երկրորդ անգամ ենթարկվեցին ցեղասպանության: