25 նոյեմբերի 2011 - 15:24 AMT
Արցախում Մոնթե Մելքոնյանին նվիրված պաստառ է տեղադրվել

Մեդիա Գրուպ Ֆիդայի նախագիծը Արցախի Հանրապետության իշխանություների աջակցությամբ, կազմակերպել է պաստառի բացում նվիրված` Հայաստանի և Արցախի ազգային հերոս, լեգենդար հրամանատար, փիլիսոփա ու մարտիկ, հայ ազատագրական շարժման գործիչ` Մոնթե Մելքոնյանին:

Պաստառը տեխադրված է Քաշաթաղի վարչական շրջանում, քաղաքի մոտակայքում, Գորիս - Ստեփանակերտ մայրուղու վրա:

Մեդիա Գրուպ Ֆիդային պաստառի բացումը նվիրում է Հայաստանի և Արցախի անկախության 20-ամյակին, և Մոնթե Մելքոնյանի 54-ամյակին: