Հայաստանում ամեն տարի տարբեր պատճառներով մահանում է 27-28 հազար մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ այդ 27-28 հազարից 3-3.5 հազարը մահանում են ծխախոտից:
«Ծխախոտի օգտագործումը հիմնականում ռիսկի գործոն է թոքի քաղցկեղի առաջացման համար, նաև` սրտանոթային հիվանդությունների, բայց թոքի քաղցկեղը առաջնային է: Իսկ այն քաղցկեղնեի մեջ բացահայտ լիդեր է»,- ասաց բանախոսը:
Նա նշեց, որ ՀՀ բնակչության 16 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչների մոտ 54 տոկոսը հանդիսանում են պարբերաբար ծխախոտ օգտագործողներ: