Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը կայցելի Հայաստան նոյեմբերի 28-ին, հայտնում է ԵՄ մամլո ծառայությունը: Դա կլինի հատուկ ներկայացուցչի երկրորդ այցը Հայաստան:
Լեֆորտը Երևան կժամանի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պատվիրակության հետ: Այցի շրջանակներում Լեֆորտը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: