25 նոյեմբերի 2011 - 16:44 AMT
ՀԿԵ-ն ու բեռնափոխադրող ընկերությունները քննարկել են կոնտեյներային փոխադրումների ծավալների մեծացման հարցը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովն այսօր անց էր կացրել խորհրդակցություն «Կարմիր Բլուր» կայարանով կոնտեյներային փոխադրումների ծավալների մեծացման հարցով:

Խորհրդակցությանը ներկա էին Ընկերության Ֆիրմային ճանապարհային սպասարկման կենտրոնի պետ Ռոբերտ Եփրեմյանը, Ավտոմատացման, հեռուստամեխանիկայի և կապի ծառայույան պետ Արսեն Խաչատրյանը, Ենթակառուցվածքի ծառայության պետի տեղակալ Աշոտ Ունուսյանը, «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը և նույն ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին «Կարմիր Բլուր» կայարանի տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայման, կոնտեյներային փոխադրումների մեծացման ուղիները, կայարանում 35 և 50-ֆութանոց ամբարձիչ կռունկների տեղադրման ընթացքը: Այս կռունկները թույլ կտան կոնտեյների հետ աշխատել տերմինալի ամբողջ տարածքում:

«Հաջորդ տարին ՀԿԵ-ում հայտարարված է կոնտեյներային փոխադրումների տարի»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: