Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի 2011թ. նոյեմբերի 21-ի թիվ 238-Ա հրամանի սիգի և իշխանի բնական վերարտադրության ժամանակահատվածում` 2011թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը,արգելվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը:
Նախարարության ստորաբաժանումներին հանձնարարվել է ապահովել Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման գործընթացի կազմակերպումը` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և իրավապահ մարմինների հետ իրականացնելով համատեղ միջոցառումներ:
Նախարարությունից հայտնում են, որ 2011թ. նոյեմբերի 25-ից 27-ը Սևանա լճից դուրս կբերվեն ձկնորսության համար նախատեսված բոլոր լողամիջոցները: