25 նոյեմբերի 2011 - 17:41 AMT
Հունվարին կթողարկվի Microsoft Office-ի նոր ծրագրային փաթեթը

Microsoft Office ծրագրերի նոր բեթա տարբերակների փաթեթը ներկայացվելու է 2012-ի հունվարին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Փաթեթը կրելու է Office 15 անվանումը։ Այն օգտագործվելու է Windows 8 օպերացիոն համակարգի համար։ Office 15-ի ինտերֆեյսն ունենալու է երկու տեսակ՝ զգայուն էկրանին մատների հպումով օգտվելու համար կամ ստեղնաշարով և մկնիկով սովորական օգտագործման համար։

Ըստ լուրերի, բացի փաթեթի մեջ մտնող ստանդարտ ծրագրերից՝ Word, Excel, Outlook, PowerPoint և այլն, փաթեթում ներառվելու է նաև Moorea անվանումով ծրագիրը։

Ըստ լուրերի, այս նոր փաթեթը ներկայացվելու է Լաս Վեգասում կայանալիք CES ցուցահանդեսի ժամանակ 2012-ի հունվարի 13-ին։

Հիշենք, որ Windows 8 օպերացիոն համակարգը աշխատելու է թե՛ համակարգիչների հետ, թե ՛ պլանշետների հետ։