25 նոյեմբերի 2011 - 18:08 AMT
ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն համակարծիք են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում

Հայաստանը պետք է շարունակի ԵՄ հետ սկսած ինտեգրացիոն գործընթացները և սպասի մինչև որ ավելի կոնկրետ կդառնան Եվրասիական միության ստեղծման պլանները: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների քննարկման ժամանակ: Ըստ նրա, դրանից հետո Հայաստանը կկարողանա որոշել միանալ արդյոք նոր կազմավորմանը, թե ոչ:

Իր հերթին ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ղեկավարվի առկա կոնկրետ փաստաթղթերով: «Երբ պատրաստ կլինեն ԵՄ փաստաթղթերը, Հայաստանը կուսումնասիրի դրանք ու հետո կորոշի միանալ թե ոչ»,-նշել է Վլադիամիր Կարապետյանը:

Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները նոյեմբերի 18-ին ստորագրել են Միասնական տնտեսական տարածքի մասին փաստաթղթերի փաթեթը:

Քննարկումը կազմակերպել էր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկակական կենտրոնը՝ NDI-ի աջակցությամբ: