26 նոյեմբերի 2011 - 09:22 AMT
«Ժամանակը» ֆիլմի պրեմիերան Հայաստանում հետաձգվել է մեկ շաբաթով

Էնդրյու Նիկոլայի «Ժամանակը» ֆիլմի պրեմիերան Հայաստանում հետաձգվել է մեկ շաբաթով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել «Մոսկվա» կինոթատրոնում: Ինչպես հայտնել է կինոթատրոնի աշխատակիցը, ֆիլմի պրեմիերան կարող է կայանալ մեկ շաբաթից: Ի սկզբանե գիտաֆանտաստիկ թրիլերի պրեմիերան պետք է կայանար նոյեմբերի 18-ին: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին:

Ըստ սյուժեի, 21-րդ դարի վերջում ԴՆԹ-ի մակարդակով կառավարվող մարդկային օրգանիզմը հնարավորություն է ստացել զարգանալ մինչև 25 տարեկան և հետո չծերանալ: Սակայան, կյանքի ամեն հաջորդ տարվա ավարտին այն վիրահատության միջոցով չերկարացնելու դեպքում մահն անխուսափելի է: Ոսկին ու ադամանդներն արժեզրկվել են, ամեն ինչի համար ապագայի մարդիկ վճարում են վայրկյաններով, ժամերով ու տարիներով:

Ուիլլ Սալասը (Ջասթին Թիմբերլեյք) ծանր աշխատանքով ձգտում է երկարացնել մոր կյանքը, սակայն, մի անգամ նա հանդիպում է 105-ամյա Հենրի Գամիլթոնի (Մեթյու Բոմեր) հետ, որը հոգնած լինելով կյանքից, նրան 100 տարվա կայնք է նվիրում ու մահանում: Նորությունն այն մասին, որ Ուիլլը «հարստացել է» մի ամբողջ դարով, անմիջապես տարածվում է և ոչ ոք չի հավատում, որ այդ հարստությունը նա «ձրի» է ստացել: Ուիլլին մեղադրում են սպանության մեջ: Ամենազոր ոստիկանական կազմակերպությունը՝ «ժամանակի պահապանները» անխնա որս են սկսում «հանցագործին» բռնելու համար և Սալասը ստիպված է վճռական գործողությունների դիմել համակարգին դիմակայելու և հասարակությունը փոխելու միջոցով: