29 նոյեմբերի 2011 - 16:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կարող են հանդիպել առաջնագծի մեձակա շրջաններից մեկում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպմանը քննարկվել է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հարցը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ հաջի Սաբիր Հասանլին:

«Կրոնական գործիչները պետք է խաղաղության կոչ անեն»,-ասել է Սաբիր Հասանլին:

Ըստ նրա, Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը Ալլահշուքյուր Փաշազադեն հանդես եկավ նման հանդիպումները շարունակեկլու նախաձեռնությամբ և առաջրկել է, որ հանդիպումը կրոնական գործիչների փոխադարձ համաձայնությամբ տեղի ունենա առաջնագծի մերձակա շրջաններից մեկում:

Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն գտնվում է Երևանում ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստին մասնակցելու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ