17 դեկտեմբերի 2003 - 18:40 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Այսօր հայ պատգամավորները վերջին ընթերցմամբ ընդունել են «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը: Փաստաթղթի համաձայն, այլընտրանքային ծառայություն կարող են անցնել Հայաստանի այն քաղաքացիները, որոնց կրոնական համոզմունքները հակասում են բանակային ծառայությանը, որը ենթադրում է զենքի կրում: Այլընտրանքային ծառայության ժամկետը 3 տարի է (ի տարբերություն երկամյա ժամկետային ծառայության Հայաստանի ԶՈՒ-ում): Այլընտրանքային ծառայողները հետագայում չեն կարող զբաղեցնել պետական պաշտոններ, որոնք ենթադրում են զենքի կրում: Օրենքն ուժի մեջ կմտնի 2004 թվականի հուլիսից: Զինվորականների կանխատեսմամբ, այլընտրանքային ծառայություն անցնողների թիվը կկազմի մի քանի հազար, ինչը չի անդրադառնա հայկական բանակի մարտունակության վրա: Հիշեցնենք, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունումը Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն է: Այլընտրանքային ծառայության անցումը Հայաստանում պետք է իրականացվի Ադրբեջանում ընթացող համանման գործընթացին զուգահեռ: