1 դեկտեմբերի 2011 - 17:31 AMT
Աննա Տոնոյանը հաղթել է «Միսս Խարկովի հայուհի-2011» մրցույթում

Նոյեմբերի 27-ին Խարկովում տեղի ունեցավ «Միսս Խարկովի հայուհի-2011» գեղեցկության ամենամյա մրցույթը: Մրցույթի հաղթող դարձավ Աննա Տոնոյանը, որին հանձնվեց «Միսս հայուհի» պատվավոր թագը: Վիցե-միսս դարձավ Աշխեն Մկրտչյանը: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին արժեքավոր նվերներով:

Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, դեկտեմբերի 3-ին Սիմֆերոպոլում տեղի կունենա «Ուկրաինայի հայ երիտասարդների միսս» մշակույթի և գեղեցկության մրցույթը: