2011թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 11157,8 հազար լիտր կոնյակ, ինչը 16,2 տոկոսով ավելի է 2010-ի նույն շրջանի ցուցանիշից (9601,8 հազար լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 6124,5 լիտր օղի, ինչը քիչ է 2010-ի հունվար- հոկտեմբերի ցուցանիշից 24,2 տոկոսով: Բացի դրանից, հունվար- հոկտեմբերին արտադրվել է 4544,8 հազար լիտր գինի 2010-ի 4180,2 հազար լիտրի փոխարեն (8,7 տոկոս աճ):
Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 13333,4 հազար լիտր գարեջուր, ինչը 4,8 տոկոսով քիչ է, քան 2010-ի հունվար-հոկտեմբերին` 14000,9 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 15,9 տոկոսով` կազմելով 323,8 հազար լիտր:
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2011-ին ավելացել է 5,3 տոկոսով` կազմելով 30667,8 հազար լիտր: