Սիրիան փակել է թուրքական Այնթափում գտնվող իր հյուպատոսությունը: Ինչպես հայտնում է «Հյուրիեթը», հյուպատոսության մուտքի մոտ ցուցանակ է կախված, որը իրազեկում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուպատոսությունը փակվելու է: «Այդ առնչությամբ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել: Հյուպատոսության մոտ դեռ գործում է ոստիկանության պահակակետը, Սիրիայի դրոշը նույնպես իջեցված չէ»,-նշում է պարբերականը: Նշենք, որ Սիրիան Այնթափի հյուպատոսությունը բացել էր 2005թ.: