4 դեկտեմբերի 2011 - 16:51 AMT
Ռուսներն այսօր կընտրեն Պետդումայի վեցերորդ կազմը

Ռուսներն այսօր կընտրեն Պետական դումայի վեցերորդ կազմը, որը կաշխատի ոչ թե չորս տարի, ինչպես նախորդ համագումարները, այլ հինգ: Տեղական ժամանակով 8:00-ին ամբողջ երկրում կբացվեն ավելի քան 96 հազար ընտրատարածքներ, որտեղ իրենց ընտրությունը կկատարեն մոտ 108 միլիոն քաղաքացիներ:

Բացի այդ, երկրի սահմաններից դուրս կբացվեն 369 ընտրատարածքներ, որտեղ կարող է քվեարկել ավելի քան 1,8 միլիոն մարդ: Հայաստանում ընտրատարածքը գտնվում է Ռուսաստանի դեսպանատան տարածքում և կաշխատի մինչև 20:00:

Ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդումայի պատգամավորների ընտրությանը մասնակցում են բոլոր գրանցված կուսակցությունները՝ խորհրդարանական «Եդինայա Ռոսիա», «ՌԴԿԿ», «ՌԼԲԿ» և «Սպրավեդլիվայա Ռոսիա», ինչպես նաև ստորին պալատում չներկայացված «Յաբլոկո», «Պրավոյե դելո» և «Պատրիոտի Ռոսիի»: