5 դեկտեմբերի 2011 - 10:52 AMT
Արձանագրությունների 96 տոկոսի հաշվառման արդյունքում «Եդինայա Ռոսիան» չի հավաքում նույնիսկ ձայների 50 տոկոսը

Արձանագրությունների 96 տոկոսի հաշվառման արդյունքում «Եդինայա Ռոսիան» հավաքում է ձայների 49,54 տոկոսը: Այդ մասին այսօր «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը: Ըստ 10.00 տվյալների, մասնակցությունը դեկտեմբերի 4-ի ընտրություններին կազմեց 60,2 տոկոս:

2011թ. դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում անցան վեցերորդ գումարման խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրությունները: Ստորին պալատում ընդգրկվելու համար հարկավոր է հաղթահարել ընտրողների 7 տոկոս ձայների շեմը: