5 դեկտեմբերի 2011 - 11:57 AMT
Փոլ Աննակոնե. Դևիսի գավաթի ձևաչափը վերանայման կարիք ունի

Հայտնի մարզիչ և մասնագետ Փոլ Աննակոնեն, մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի հաղթանակը Դևիսի գավաթի եզրափակիչ փուլում Արգենտինայի հանդեպ:

«Հիանալի հանդես եկան Ռաֆան ու Դավիթ Ֆերերը: Արգենտինացիները նույնպես արժանի պայքար ցուցադրեցին, սակայն նրանց խնդիրը բարդ էր, քանի որ խաղում էին Իսպանիայում: Դևիսի գավաթի ձևաչափը վերանայման կարիք ունի»,-գրել է Աննակոնեն Twitter- իր միկրոբլոգում:

Դևիսի գավաթի եզրափակիչը տեղի ունեցավ Սևիլիայում և Իսպանիան հաղթեց 3:1 հաշվով: