6 դեկտեմբերի 2011 - 09:28 AMT
NASA-ն հաստատել է Երկիր մոլորակի «երկվորյակի» գոյությունը

NASA-ի աստղագետները հաստատել են, որ հայտնաբերվել է նոր մոլորակ. երբևէ Երկրին ամենաշատ նմանը։ Մոլորակը, որն անվանել են Կեպլեռ-22բ, պտտվում է Արևից 600 լուսային տարի հեռու գտնվող աստղի շուրջ։ Մոլորակը գրեթե երկու անգամ ավելի մեծ է Երկրից։ Այս մասին գրում է Argumenti.ru-ն։

Կեպլեռ-22բ-ում միջին ջերմաստիճանը մոտ 22 աստիճան է։

ԱՄՆ-ի՝ տիեզերքի օդային և հետազոտական ազգային գրասենյակի մասնագետներտը նշում են, որ Կեպլեռ-22բ-ի բոլոր հատկանիշները ամբողջապես համապատասխանում են Երկրին։

Մասնագետները չեն բացառում, որ այնտեղ հնարավոր է ջուր լինի ինչպես հեղուկ վիճակում, այնպես էլ սառցի տեսքով, քանի որ մոլորակը գտնվում է այնպիսի ուղեծրի վրա, որը հաստատում է այդ փաստը։

Մոլորակն ուսումնասիրողների թիմի ղեկավար Դուգլաս Հաջինսը Վաշինգտոնում NASA-ի գլխամասային գրասենյակում հայտարարել է, որ բացված է համարում նոր բնակության համար պոտենցիալ մոլորակի՝ Երկիր մոլորակի երկվորյակի հայտնաբերումը։

Սակայն մասնագետները չեն նշում, թե որքան է Երկրի և Կեպլեռ-22բ-ի հեռավորությունը միմյանցից։