ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներում տեսել է « արաբական գարնան» նախանշաններ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին Ռուսաստանի ղեկավարությանը Մաքքեյնը շտապել է հաղորդել Twitter-ի իր անձնական էջում: «Սիրելի Վլադ՝ Վլադիմիր, արաբական գարունը մոտենում է ձեզ»,- իր միկրոբլոգում սենատորը դիմել է Ռուսաստանի վարչապետին՝ հղում անելով ընտրությունների արդյունքների մասին Wall Street Journal-ի մեկնաբանություններին:
Մաքքեյնը հանդիսանում է Ռուսաստանի ամենաարմատական քննադատներից մեկը և մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ռուսական ղեկավարության հասցեին զգուշացումներով և սպառնալիքներով: Նա դեմ է հանդես գալիս ՌԴ և ԱՄՆ մերձեցմանը և կարծում է, որ ԱՄՆ համար «համաշխարհային ազդեցությունը վերականգնող» Ռուսաստանը սպառնբալիք է ներկայացնում: