6 դեկտեմբերի 2011 - 11:10 AMT
Լիբանանի նախագահը նախապատրաստական հանդիպում է անցկացրել նախքան ՀՀ այցելելը

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը նախապատրաստական հանդիպում է անցկացրել նախքան Հայասան պատվիրակության հետ այցելելը, գրել են լիբանանյան ԶԼՄn-ները:

Դեկտեմբերի 8-10 կայանալիք այցի ընթացքում նախագահին կուղեկցեն ԱԳ նախարար Ադնան Մանսուրը, զբոսաշրջության նախարար Ֆադի Աբբուդը, արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանը, նախարար Փանոս Մանջյանը, խորհրդարանի անդամներ Հակոբ Փաքրադունյանը, Սերժ Թորոսյանը և Ժան Հովասափյանը:

Այցի շրջանակում ծրագրվում է հանդիպել Հայաստանի լիբանանյան համայնքի հետ, ինչպես նաև մի շարք երկկողմ պայմանագրերի կնքում: