6 դեկտեմբերի 2011 - 12:30 AMT
Բերդ-Ճամբարակ ճանապարհատվածը շարունակում է մնալ փակ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի, ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ` Բերդ-Ճամբարակ ճանապարհի, որը փակ է ուժեղ ձնաբքի հետևանքով:

Բերդ-Ճամբարակ ճանապարհատվածը փակ է նոյեմբերի 28-ից սկսած՝ սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով։ Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով իրականացվում են մաքրման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: