6 դեկտեմբերի 2011 - 12:38 AMT
Արաբկիր վարչական շրջանի մի շարք փողոցներ վաղն առանց ջրի կմնան

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վերանորոգման աշխատանքների հետ կապված դեկտեմբերի 7-ին ժամը 10.00 - 20.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ն.Դուման 1 շենքի, Կիևյան նրբանցքի, Սևաստոպոլյան, Սեպուհ, Բարբյուս փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: