6 դեկտեմբերի 2011 - 12:45 AMT
Միրչա Լուչեսկու. Մենք պետք է ապացուցենք, որ մենք արժանի չենք գտնվել վերջին հորիզոնականում

Դեկտեմբերի 6-ին Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կխաղա ԱՊՈԵԼ-ի դեմ: Վերջին խաղից առաջ Միրչա Լուչեսկուի թիմը 2 միավորով զբաղեցնում է վերջին հորիզոնականը, իսկ ԱՊՈԵԼ -ը 9 միավորով՝ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Շախտյորի» ղեկավարը խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի G խմբում իրենք վատ են հանդես եկել: «Անհրաժեշտ է ցուցադրել, որ «Շախտյորը» մնում է «Շախտյոր», չնայած որ տան տերերը շատ դրդապատճառներ ունեն առաջին տեղը պահպանելու համար: Սակայն, մենք պետք է ապացուցենք, որ մենք արժանի չենք գտնվեկ վերջին հորիզոնականում: Նրանք լավ ճնշում ենք գործադրում դաշտի կենտրոնում, որը խանգարում է հակառակորդների գրոհի կազմակերպմանը»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Դոնեցկյան թիմի ղեկավարի կարծիքով, եթե բոլոր վնասվածք ստացած առաջատար խաղացողները լինեին կազմում, ապա «Շախտյորը» բոլորին այլ խաղ կցուցադրեր. «Եթե անգամ ապագայում մենք հաղթենք մրցաշարում ու Գավաթը, միևնույն է այս տարին այնքան էլ հաջողակ չի համարվի»: