6 դեկտեմբերի 2011 - 13:47 AMT
Թուրքիայի ԱԳ նախարարը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի անբավարար ակտիվությունից

ԵԱՀԿ ՄԽ միջնորդների նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեին խթանել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները, արդյունք չտվեցին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստում: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Վիլնյուսից, Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան համարում է, որ ՄԽ ջանքերը գովասանքի են արժանի, սակայն, գտնում է, որ անհրաժեշտ է ակտիվացնել նրա գործունեությունը՝ ՄԽ անդամների ջանքերի ներդրման միջոցով:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը «միասնականության, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության» սկզբունքների հիման վրա: Ըստ Դավութօղլուի, ընդհանուր առմամբ, այն, որ ԵԱՀԿ-ն չի կարողանամում կարգավորել ձգձգված հակամարտությունները, խախրլում է վստահությունը կազմակերպության հանդեպ: Նա հավելել է, որ գործիչների ընդլայնումը չի կարող փոխարինել հակամարտությունների քաղաքական կարգավորումը: