6 դեկտեմբերի 2011 - 15:26 AMT
«Արևելյան գործընկերության» ծրագիրը ԵՄ քաղաքականության առաջնահերթ հարցն է

Եվրամիության Խորհուրդը դեկտեմբերի 5-6 Բրյուսելում ընթացող հանդիպմանը կարծիք է հայտնել «Արևելյան գործընկերության» երկրների հետ մաքսային ոլորտում համագործակցության մասին: ԵՄ Խորհուրդը նշում է, որ «Եվրոպական հարևանության» քաղաքականությունն ու «Արևելյան գործընկերության» ծրագիրը ԵՄ քաղաքականության առաջնահերթ հարցերն են:

ԵՄ նպատակն է սահմանել ԵՄ երկրների և «Արևելյան գործընկերության» երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության կառուցման համար ինստիտուցիոնալ շրջանակները, հաղորդում է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության կայքը, հայտնում է Trend-ը: