6 դեկտեմբերի 2011 - 16:34 AMT
Էդվարդ Նալբանդյանը Վիլնյուսում քննարկել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցերը

Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 18-րդ նիստի շրջանակում կայացել է ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նստաշրջանի օրակարգը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Բացի դրանից, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել: Մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի, Ավստրալիայի ԱԳ նախարար Քևին Ռադի, Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, դեսպան Լամբերտո Զանյեի հետ: ԵՄ և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ մի շարք հարցերի թվում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման, վստահության մթնոլորտի ձևավորման, շփման գծից դիպուկահարների հեռացման հարցերը: