6 դեկտեմբերի 2011 - 17:08 AMT
Եվրո-2012 Դոնեցկը կձգտի չընդունել անգլիացի ֆուտբոլային ծայրահեղականներին

Անհրաժեշտ է այնպես անել, որ անգլիացի ֆուտբոլային ուլտրաները չժամանեն Ուկրաինա: Այդ մասին ասել է Դոնեցկի շրջանային վարչակազմի նախագահ Անդրեյ Շիշացկին:

«Ավելի հեշտ կլինի կանխել նրանց ժամանումը: Ավելի լավ է դժգոհության հանդիպել, քան հետո տարբեր միջադեպեր քննել»,-Շիշացկու խոսքերն է փոխանցում soccer.ru-ն:

Այդ նպատակով կստեղծվի քարտադարան: Շիշացկին նշել է նաև, որ անվտանգության հարցերին պատշաճ ուշադրություն է դարձվում: