Մի շարք երկրների կողմից Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները ազդեցություն եչն ունենա եկրի վրա, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
«Պատժամիջոցները նորություն չեն Սիրիայի համար»,-ասել է նախագահը:
Ասադը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի պնդումները Սիրիայում բախումների զոհերի քանակի վերաբերյալ չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Ասադի, սպանվածների մեծ մասը բանակայիններ են:
Սիրիայում 8 ամիս է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ըստ ՄԱԿ-ի, բախումների զոհերի քանակը գերազանցել է 3,5 հազարը: Սիրիայի իշխանությունները պնդում են ավելի քան 1,5 հազար զոհերի մասին: