9 դեկտեմբերի 2003 - 17:29 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ
Վրաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքը դեկտեմբերի 10-ից նորություններ կհեռարձակի հայերեն լեզվով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու նախաձեռնությամբ, Վրաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքով շաբաթական երեք անգամ 15-րոպեանոց նորություններ կհեռարձակվեն հայերեն լեզվով: Թողարկումներում համավրացական նորություններից բացի հայ հեռուստադիտողներին կներկայացվեն նորություններ Հայաստանից եւ նյութեր Վրաստանում բնակվող հայերի մասին: Նշենք, որ դրան զուգահեռ կստեղծվի նաեւ ադրբեջանական խմբագրություն, որը նույնպես շաբաթական երեք անգամ եթեր դուրս կգա: