Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդրության կոմիտեն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծ է ընդունել:«Հուսով եմ` մենք մինչև վերջ կգնանք, քանի որ Ֆրանսիան միշտ եղել է մարդու իրավունքները պաշտպանող երկիր»,- հայտնել է օրինագծի հեղինակներից Վալերի Բոյերը:
Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար 1 տարի ազատազրկում է նախպատեսում և 45 հազ եվրոյի չափով տուգանք:
Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը 2001 թվականին:
Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն 1915 թ իրադարձությունների թեման համարել է «մարտահրավեր», պատրաստակամություն հայտնելով իր երկրում անցկացնել այդ հարցի վերաբերյալ հայ-թուրքական քննարկումներ:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի՝ Եղեռնի զոհերի հուշահամալիրը, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ խմբային մերժումն ավելի լուրջ է, քան անհատականը: «Եթե Թուրքան, ինչպես մյուս մեծ պետությունները, չընդունի Հայերի ցեղասպանությունը, Ֆրանսիան այլ միջոցներ կձեռնարկի՝ ընդհուպ մինչև ցեղասպանության ժխտման մասին քրեական օրինագծի ընդունում»,- ասել է նա: