8 դեկտեմբերի 2011 - 11:28 AMT
ԵԱՀԿ-ում դեռևս չգիտեն, թե ով է նախագահելու կազմակերպությունում 2014 թվականին

2014 թվականին ԵԱՀԿ-ում նախագահության մասին որոշումը դեռևս չի ընդունվել: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի ավարտից հետո կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:

«Բայց կարծում եմ, որ որոշ ժամանակ անց որոշումը կընդունվի»,- նշել է Աժուբալիսը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Վիլնյուսից:

Հիշեցնենք, որ 2014-ին կազմակերպությունում նախագահությանը միասին հավակնում են Շվեյցարիան և Սերբիան: