8 դեկտեմբերի 2011 - 14:33 AMT
Կառավարության և Ավստրիայի զարգացման գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ավստրիայի զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կառավարությունում ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Ավստրիայի զարգացման գործակալության կողմից՝ Հարավային Կովկասում Ավստրիական զարգացման գործակալության տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Ալեքսանդր Բոհրը: «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրումը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը: