8 դեկտեմբերի 2003 - 23:26 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար դեկտեմբերի 9-ին Ժնեւ կմեկնի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստանի պատվիրակությունը: Այլոց թվում գագաթնաժողովում նախատեսվում է նաեւ ՀՀ ղեկավարի ելույթը: Համաժողովի շրջանակներում Ռ.Քոչարյանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի եւ Էստոնիայի նախագահ Արնոլդ Ռյույտելի հետ: Հայկական պատվիրակության անդամները, որոց թվում են նաեւ արտաքին գործերի եւ տրանսպորտի ու կապի նախարարները կայցելելն տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես, որտեղ գործում է նաեւ հայկական տաղավարը: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Շվեյցարիայի գործարար շրջանակների հայ ներկայացուցիչների հետ: