Ռուսական «Ռոստվերտոլ» ընկերությունն Ադրբեջանին մատակարարելու է Մի-35Մ ուղղաթիռներ: Առաջին 4 ուղղաթիռներն այսօր բեռնվել են ինքնաթիռներին, որպեսզի ուղարկվեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով «Ռոստվերտոլին» մոտ աղբյուրը:
Պաշտոնապես ընկերությունը չի մեկնաբանում Ադրբեջանին առաքված ուղղաթիռների փաստը:
«Առաջին ուղղաթիռը արդեն պատրաստվում է ուղարկման Դոնի Ռոստով գործարանի օդանավակայնից, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, 24 ուղղաթիռների առքուվաճառքի պայմանավորվածությունը կնքվել է «Ռոսօբորոնէքսպորտի» և համապատասխան ադրբեջանական կառույցի միջև 2010թ սեպտեմբերին:
Հաղորդագրությունում ասվում է նաև, որ ՄԻ-35 հանդիսանում են ՄԻ-24 արդիականացված տեսակը, որը նախատեսված է հակառակորդի զրահատանկային տեխնիկայի ոչնչացման և ցամաքային զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցության համար: