14 դեկտեմբերի 2011 - 19:03 AMT
Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ գտնվում էր Արցախում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեկտեմբերի 14-ին բարեգործական առաքելությամբ գտնվում էր Արցախում: Մխիթարյանը Ղարաբաղյան պատերազմի 15 ազատամարտիկների ընտանիքներին հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ և սառնարաններ է նվիրել:

Մխիթարյանն ու Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ստեփանակերտում մասնակցել են «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովին: Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը Մխիթարյանին պարգևատրել է ԼՂՀ վարչապետի մեդալով, իսկ ՀՖՖ նախագահին` ԼՂՀ «Հայրենյաց պաշտպան» մեդալով, հաղորդում է Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Սա Մխիթարյանի երկրորդ բարեգործական այցն է Արցախ: Դեկտեմբերի 16-ին ֆուտբոլիստը կայցելի Գավառ: