Ելույթ ունենալով գերմանական խորհրդարանականների առջև` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Բրիտանիան մնում է Եվրամիության առանցքային գործընկերը, չնայած ԵՄ նոր պայմանագիրը չստորագրելու մասին Լոնդոնի որոշմանը:
Մերկելը հայտնել է, որ շատ է «ցավում այն առիթով, որ Դևիդ Քեմերոնը չկարողացավ միանալ մեզ նոր հարկային միության ճանապարհին», հաղորդում է BBC-ն:
Անցյալ շաբաթ Եվրամիության լիսաբոնյան պայմանագրի բարեփոխման հարցի շուրջ ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովում Մեծ Բրիտանիան խիստ դիրքորոշում զբաղեցրեց և վետո դրեց բարեփոխումների վրա: Արդյունքում ԵՄ մնացած երկրները ստիպված էին նոր պայմանագրի կնքման ուղիներ փնտրել` շրջանցելով Մեծ Բրիտանիան: