15 դեկտեմբերի 2011 - 11:04 AMT
Արթուր Աբրահամը «Sauerland Event» ընկերության հետ երկարացրել է իր պայմանագիրը մինչև 2014թ

Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը «Sauerland Event» փրոմոութերական ընկերության հետ երկարացրել է իր պայմանագիրը մինչև 2014թ :

«Բեռլինում ինձ դուր է գալիս և ես շատ լավ հարաբերություններ ունեմ կառավարիչ Ուիլֆրիդ Զաուերլանդի հետ և նրան շատ բանով եմ պարտական: Կարծում եմ, որ սա իմ՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի, վերջին պայմանագիրն է: Այս պայմանագրի ավարտվելուն պես, ես կմնամ սպորտում, սակայն կաշխատեմ սպորտային մենեջմենթի բնագավառում»,- Աբրահամի խոսքը փոխանցում է allboxing.ru-ն:

Երկրորդ միջին քաշային կարգում «Super Six» մրցաշարում երեք պարտություններից հետո, բռնցքամարտիկ Աբրահամը ծրագրում է մենամարտել հունվարի 14 Օֆֆենբուրգում՝ Գերմանիա: Արթուր Աբրահամը կմենամարտի արգենտինացի Պաբլո Ֆարիսի հետ՝ երկրորդ միջին քաշային կարգում (76,2 կգ), որից հետո նա ծրագրում է վերադառնալ միջին քաշային կատեգորիա և նվաճել չեմիոնի կոչումը. «Մինչ 2012թ ավարտը, ես կրկին չեմպիոն կդառնամ, կոչման համար մենամարտը պետք է անպայման կայանա բեռլինյան «O2 World Arena»-ում: Սրանք են իմ հաջորդ տարվա նպատակները»: