15 դեկտեմբերի 2011 - 12:44 AMT
Հայազգի լուսանկարչի աշխատանքները ցուցադրվելու են Ֆլորիդայի թանգարանում

Դեկտեմբերի 17-ից 2012 թ-ի ապրիլի 10-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կերպարվեստի թանգարանում տեղի է ունենալու «Հավերժությունն ակնթարթում» խորագրով 19 դարի եգիպտացի լուսանկարիչների ցուցահանդես:

Ինչպես հաղորդում է TBNweekly-ն, ցուցահանդեսում զետեղվել են նաև հայազգի լուսանկարիչ Գ. Լեկեգյանի աշխատանքները: Նա ստեղծագործել է 1860-1890 թթ-ի ընթացքում, լուսանկարել է դամբարաններ, տաճարներ, լանդշաֆտներ, իսկ նրա դիմանկարները կարծես պատմության և մշակույթի պատուհանները լինեն:

Ֆլորիդայի Կերպարվեստի թանգարանում պահվում են աշխարհի տարբեր երկրներից բերված արվեստի գործեր` անտիկ շրջանից, Ամերիկայի տեղաբնիկների արվեստից սկսած մինչև ժամանակակից արվեստ: